Տաթև Սիրունյանը 27 տարեկան է, քաղաք Երևանից:«Գրե լույս» գրական ակումբի անդամ 2020 թվականից։ Սովորել-ավարտել է՝ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի մշակութաբանություն բաժինը՝ գերազանց առաջադիմությամբ: Երկու տարի դադարից հետո 2020 թվականին վերականգնել է ուսումը և մագիստրատուրա դիմել, նույն համալսարանի` Արվեստի պատմություն տեսություն և կառավարում բաժնում:Սովորել է մեդիա գրագիտություն և հաղորդավարական վարպետություն ՝ Մասս Մեդիա գիտակրթական կենտրոնում ՝ ԵՊՀ ի մագիստրատուրայի ծրագրով, անցել պրակտիկա Հանրային Հեռուստաընկերությունում, աշխատում է սոցցանցերում ֆրիլանս,տարբեր SMM պատվերներ կատարում, նաև կատարում է ֆիլմերում կրկնօրինակումներ: Ստեղծագործել սկսել է տասնչորս տարեկանից` հոր մահը 2019 թվականին նրան գրականության գիրկը նետեց ու մինչ օրս ապրում է գրականությամբ և պոեզիայով: Նրան փրկեց պոեզիան , բայց ավելի շատ սիրում է ասմունքել ու կարդալ այլ հեղինակների: Այո՛ ասմունքել բառը նա սիրում է, քանի որ այն միակ բառն է հայերենում, որն արտահայտում է այդ գործողությունը: Կարգախոսն է`«Կամ ամեն ինչ կամ ոչինչ, միջակությունը նույնքան անտանելի է, որքան չլինելը, մեկ անգամ ենք ապրում ինչու՞ չտիրել աշխարհին»։
Տաթև Սիրունյան
Բանաստեղծուհի
Tat-Art Blog
Այստեղ կարող եք գտնել ժամանակակից գրողների ստեղծագործությունները Տաթև Սիրունյանի կատարմամբ, ինչպես նաև հեղինակային բանաստեղծություններ, մտքեր, աֆորիզմներ և հեղինակի գրքերը։
Բարի ժամանց հարգելի այցելու։
youtube յան ալիքի հղումը
Աշնան օրենքները
Աշունը մեզ թելադրում է իր օրենքներն, Աշունը սեր է ուզում։ Նա մեզ հատուկ մրսեցնում է, որ սիրելիի հպումին կարոտ մնանք։
Ու մեզ համար սերեր հորինենք՝ Երազել մեզ թույլ տանք։ Հետո գտնելուն պես մեզ ձևացնենք, Որ այս ամենի մեղավորն՝ աշունն էր։
Աշունն իր օրենքներն ունի․․․ Աշունը՝ սեր է սիրում, Աշնանը սիրելու համար շատ բան պետք չէ․․․ Աշնանը սիրելու համար բավական է աշուն։
Ուրիշների լուսաբացները
Ու կբացվեն առավոտները ... Մի օր առանց ինձ, Մի օր առանց քեզ... Ու էական չէ աստղերի դասավորվածության ձևը կհանդիպենք մեկ է ես մի օր քեզ դու մի օր ինձ Ու կճանաչեն իրար մեր բույրերը... Չէ, որ ինձ բույրդ լոկ հիշատակ մնաց... ԻՍԿ անձրևը կթաքցնի մեզ ավելի խորը տեղը, որ չգողանան մեզ մեկս մյուսից հանկարծ... Ամպերը կլինեն մեր ծնողները Փափուկ,փափուկ կգրկենք իրար, կօրորեն մեզ ոնց հին ժամանակները Ու էլ չենք զգա կարոտը իրար... Ու կրկին կբացվեն առավոտները Արդեն համ իմ համ էլ քո համար... Ու երկնքում կունենանք մենք մեր տեղը ... Ես առանց քեզ կրկին... իսկ դու Հայրենիքի կողքին...
Կարմիր Արև
Անհանգիստ է երկինքը Անմեղ հյուրեր կան Աշնան դեղինը թողած կարմրել է երկինքը Կարմրոտվել արևն աշնան...
Ու փոխանակ մեզ ջերմացնելը ծակում է մեր սրտերը Ամեն պահ հիշեցնելով կորուստը հայի
Այս «պատերազմը» դեռ երկար կմարսվի Կուլ չի գնա դեռ տասնյակ տարիներ
Իսկ արևը մեզ կրկին կջերմացնի Հենց ջերմանան հոգիներն անմեղ...
»
Tat-Art Blog
Տեսանյութերը կարող եք գտնել youtube յան ալիքում և Instagram ում Ահա 2 տեսանյութ ներքևում կարող եք դիտել, ռուսերեն լեզվով։
«
Հեղինակային գրքեր
Գրքերը պատվիրելու համար զանգահարեք նշված հեռախոսահամարով
+37499575645
Համահեղինակային գիրք
Գրքում ներկայացված են տասը լավագույն հայ ժամանակակից պոետների բանաստեղծությունները։
Ստրուկների մոլորակ
Գրքում հեղինակը ներկայացնում է 21 րդ դարի սկանդալային խնդրի՝ համացանցի դրական և բացասական կողմերը։
«
Եկ այսօր լռենք... Լռենք ամենակարևորի մասին ... Հատված ՝ Մեկ ումպ լռություն բանաստեղծությունից